ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ինքնաթիռ էլ կգնեն, կղզի էլ, բա ինչ

Ինքնաթիռ էլ կգնեն, կղզի էլ, բա ինչ
31.10.2019 | 17:34

Օրերս պարզ դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նոր ինքնաթիռ են գնելու: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պարզաբանել է.
«Մեր օդաչուները լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար, դա եւս խնդիր է հանդիսանում: Հնարավոր չէր ուղղակի այդ ինքնաթիռով թռիչք իրականացնել»: Սարոյան եղբայրներից մեկը կասեր. «Ասում եմ` սոված մանուկներ…»: Իսկ մենք չենք էլ առարկի, գնեք, բա ոնց: Ընդամենը հիշեցնենք` աղքատության մակարդակը 30 տոկոսի շեմից ավելի է, տնտեսությունը ծանր է շնչում, արտագաղթը չի դադարել… սակայն ի՞նչ փույթ, 1մլն դրամով վերանորոգված տան բնակիչը, որ 500 հազար դոլարանոց մեքենաներով է շրջում, պիտի սեփական ինքնաթիռն էլ ունենա:


Հաստատ ճիշտ եք անում, որ վարչապետին նոր ինքնաթիռ եք գնում, իսկ ինչպես պիտի ոգևորել այն հատվածին, որը Ֆեյսբուքում նստած լատինատառ գրում է` «մեր վարչապետը արժանի է», «թալանչիներ, ձեր աչքն էլ հանում է»…: Հաջորդը որևէ կղզի գնելն է, բա մարդն այդքան աշխատում է, մի լավ հանգստի գոտի չունենա՞, գնա, հանգստանա, «թալանչիների» աչքն էլ, ունքն էլ հետը հանի: Բա չէ, եկել են, որ երջանիկ դարձնեն երկիրը, ճամպրուկով փողեր բերեն, տնտեսություն զարգացնեն: Ո՞վ է ասել, ե՞րբ: Այդպիսի բան եղե՞լ է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ